ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻ


1927, 1952


 Պետ. ցուցիչ՝ 1.11.6

Քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան

Վերականգնող քանդակագործ՝ Աշոտ Բաղդասարյան

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

20-րդ դարի հայ անվանի բանաստեղծուհի, հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիր, հասարական-հեղափոխական գործիչ, հայ իրականության մեջ կանանց իրավունքների պաշտպան Շուշանիկ Կուրղինյանի (Փոպոլճյան, 1876-1927) մահարձանը և գերեզմանը գտնվում են Կոմիտասի անվան զբոսայգու գլխավոր մուտքից ձախ` պանթեոնի տարածքից դուրս, Մլեր անվամբ նախկին հասարակական գերեզմանոցի տարածքում:

Երբ 1930 թ. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ Մլերի գերեզմանոցը փակվել և տեղում հիմնադրվել է զբոսայգի, իսկ հետո նաև՝ հայ մշակույթի գործիչների պանթեոն, Կուրղինյանի գերեզմանը չի տեղափոխվել և մնացել է նախնական տեղում:

Գերեզմանին կանգնեցված մահարձանը բանաստեղծուհու հանրային ճանաչման և հիշատակի խորհրդանիշն է:  Այն բազալտե հիմքի վրա բարձրացող, փայլեցված գրանիտե բարձր, երկաստիճան պատվանդանի և վերջինիս վրա տեղադրված բրոնզաձույլ կիսանդրու միասնական հորինվածք է: Պատվանդանի վերին աստիճանն անհամեմատ մեծ է ստորին աստիճանից: Դիմային նիստին մակագրված է՝ ՇՈՒՇԱՆԻԿ  ԿՈՒՐՂԻՆՅԱՆ: Բրոնզաձույլ կիսանդրին ունի Կուրղինյանի հետ դիմանկարային նմանություն, կատարված է ազատ ու արտահայտիչ ոճով:

2023 թ. կիսանդրին վերականգնել է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը:


Ազատության պողոտա