ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 40-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
1985
Պետ. ցուցիչ` 1.7.3
Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
Ճարտարապետ՝ Գարրի Ռաշիդյան
Հուշահամալիրը
ունի դարավանդաձև կառուցվածք: Փողոցից բազալտե աստիճանները տանում են դեպի շրջանաձև,
գրանիտե չորս հարթակների վրա տեղադրված քանդակազարդ հուշակամարը (բարձրությունը՝
15 մ), որի ձախակողմյան սյան բարձրաքանդակները ներկայացնում են պատերազմի, իսկ աջակողմյանը՝
խաղաղ և ստեղծագործ աշխատանքի
թեման: Հուշակամարի պատվանդանը երկու կողմից եզերված է գրանիտե ուղղանկյուն, ցածր պատերով,
որոնցից մեկի վրա հայերեն, իսկ մյուսի վրա ռուսերեն գրված է. «1945-1985. ՍՈՎԵՏԱԿԱՆ
ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ»:
Հուշահամալիրի
միջին մասն զբաղեցնում է մոտ 60 մ երկարությամբ աստիճանավոր ջրավազանը՝ շատրվաններով:
Ջրավազանի երկու կողմում բրոնզաձույլ քանդակներ են. ձախակողմյանը՝ «Խաղաղություն»,
աջակողմյանը՝ «Վիշապասպան»:
Ջրավազանին
զուգահեռ աջ և ձախ կողմերից ձգվող աստիճանները տանում են դեպի հուշահամալիրի ամենաբարձր
մասը, որտեղ կիսակլոր պատվանդանի վրա բարձրանում է եռակամար կոթողը, որտեղից բացվում
է ամբողջ համալիրի տեսարանը: