ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԸ
1987
Պետ. ցուցիչ՝ 1.2.16
Ճարտարապետ՝ Գառնիկ Ղամբարյան
Գտնվում է Սևանի խճուղու
սկզբնամասում` Ավան-Քանաքեռ ճամփաբաժանում:
Կարմիր տուֆի հուշարձանը
տեղադրված է բազալտով երեսապատված բազմաստիճան հարթակի վրա: Խորանարդաձև կոթողի նիստերը
հարդարված են մարդու դեմք հիշեցնող երկրաչափական և բուսական քանդակներով: Նիստերին
սեպագրով, հայերեն և օտար լեզուներով փորագրված է ԵՐԵՎԱՆ:
Խորհրդանշում է մայրաքաղաքի հյուսիսային մուտքը:
Երևան-Սևան մայրուղի