ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ


1965


Պետ. ցուցիչ՝ 1.2.15
Քանդակագործ՝ Արա Հարությունյան 
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան

Հին հայոց հեթանոսական դիցարանի քաջության, ամպրոպի ու ռազմի աստված Վահագնին նվիրված հուշակոթողը գտնվում է Երևան-Սևան մայրուղու տեսանելի հատվածում և հանդիսանում է Երևանի հյուսիսային մուտքը: Անվանել են «Վիշապաքաղ», քանի որ ըստ ավանդության պայքարել է չարն ու խավարը մարմնավորող վիշապների դեմ։

Հուշարձանը կանգնեցված է բազալտե ցածր պատվանդանի վրա:
Կոթողի հարավահայաց մակերեսին քանդակված է փոթորկածին ամպերից վեր կանգնած և եռագլուխ վիշապին շանթահարող Վահագնը: Վերնամասում Հայաստանի խորհրդանիշ խաղողի տերևաքանդակն է: Հուշակոթողի թիկունքին փորագրված է Մովսես Խորենացու «Վահագնի ծնունդը» հայ հնագույն առասպելաբանակ ձոնը: Կառուցված է սրբատաշ կարմիր տուֆից: Բարձրությունը 4 մ է:


Երևան-Սևան մայրուղի