ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԵԿԵՂԵՑԻ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ԱՎԱՆԻ ԾԽԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ՍԲ. ՍՏԵՓԱՆՈՍ)


XIX դ․


 Պետ․ցուցիչ՝ 1․2․12

Ա. Շահինյան փողոց (նախկինում՝ Ավանի XIV փող), IV նրբանցքում է՝ բնակելի կառուցապատման մեջ։ Կառուցվել է XIX դառավել հին եկեղեցու տե­ղումորն ըստ եկեղեցու հյուսիսային պատի տակ գտնվող կոթողի պատվանդանի 1436 թ նվիրատվական արձանագրության՝ կոչվել է Սբ Ստեփանոս։ Վերջինս, հավանաբար, կործանվել է 1679 թ Արարատյան դաշտավայրի մեծ երկ­րա­­շար­ժից։ Նորաշեն Սբ Աստվածածին եկեղեցին ունեցել է հողածածկ տանիք, որը թիթեղապատվել է 1882 թ.՝ գյուղի հասարակության միջոցներով:

Եռանավ սրահ է՝ երկու զույգ սյուներովբարձր բեմով, զույգ թաղածածկ ավանդատներով։ Հատակը սալապատ է։ Կամարակապ մուտքերը հարավային և արևմտյան կողմերից են։ Կառուցված է սրբատաշ տուֆից և բազալտից։ Հարավից և արևելքից պարսպապատ է։ Հարավային պատի տակ տեղադրված են XVI դ գեղաքանդակ խաչքարեր (Սարինի՝ XVI դ., Մահտեսի Գոհարի՝ 1598 թ., Խանփարի ու Զաքարի՝ 1600 թ. Հյուսիսային կողմում կանգնեցված է միջնադարյան քարգործ վարպետ Մելիքսեթի կերտած խաչքարը՝ XVI դ։

1968 թտարածքը բարեկարգվել է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ա. Շահինյան փող.