ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ


Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։


Պետ. ցուցիչ՝ 1.6.174

Շենքի ճարտարապետ՝ Բագրատ Արազյան

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ ՀՍՍՀ նախարարների խորհրդի փետրվարի 8-ի որոշմամբ, Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1975 թ. հունվարի 30-ին։ 1978 թ. փետրվարին, բանաստեղծի ծննդյան 80-ամյակի տոնակատարության օրերին, շենքի նույն հատվածի առաջին հարկը տրամադրվել է պոեզիայի դահլիճին: Այնուհետև թանգարանին հատկացվել են երկրորդ և նկուղային հարկերը: 1987 թ. Չարենցի ծննդյան 90-ամյակի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության, և ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է (ճարտարապետ՝ Կարեն Ալեքսանյան): Շենքը կառուցված է վարդագույն տուֆով: Թանգարանի մուտքը շեշտված է սև գրանիտի և բազալտի համադրությամբ:

ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Եղիշե Չարենցի տուն-թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները։ Թանգարանը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, չարենցյան ընթերցումներ, կրթական ծրագրեր և այլն։ Թանգարանն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ժամանակավոր ցուցահանդեսներ։

 ԺԱՄԵՐԸԵՎ ՄՈՒՏՔԸ




Մաշտոցի պող. 17
+37410 531 412, +37433 531 412