ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ


1995 թ.


Պետցուցիչ՝ 1.6.106.11

Ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սաշուր ՔալաշյանԼ. Մկրտչյան

Քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան

Գտնվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության հուշարձանի հարթակի հարավարևմտյան հատվածում: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ձևավորված գիտական և մշակութային խոշոր հաստատություն է: Հիմնադիր տնօրենն է պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: Թանգարան-ինստիտուտի խնդիրն է հավաքել, պահպանել, մշակել, հրատարակել և ցուցադրել պատմական Հայաստանում Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությանը վերաբերվող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն և այլն:

Թանգարանի ճարտարապետական հորինվածքն աչքի է ընկնում ծավալատարածական ինքնատիպ լուծմամբ: Թանգարանն իր հյուսիսային պա­տով միաձուլվում է բարձունքի ուրվանկարին: Կառույցի տանիքի մակերևույթը հավասարեց­ված է Մեծ Եղեռնի հուշարձանի հարթակին: Երկհարկանի, շրջանաձև հատակագծով, 64 x 35,5 մ չափերով շենքի մուտքին մոտեցումը վայրընթաց աստիիճաններով է: Մուտքի վերնամասում, բազալտե սալին փորագրված է. 1915, ՌՋԺԵ: Առա­ջին հարկում գրադարանն է, փաստաթղթերի պահոցը, ժողովների դահլիճը և Հայոց ցեղա­սպանության հարցերով զբաղվող գիտահետազոտական կենտրոնը: Ցուցասրահները երկրորդ հարկում են:

Հատակը սալարկված է: Ներքին բակ տանող մուտքի դիմաց տեղադրված է հորիզոնական դիրքով, տապանի տեսքով, 8 × 3 մ չափերով և կամարակապ վերնամասով մեծ խաչքար (քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), որի վերին ձախակողմյան կեսում փորագրված է.


ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈՅ ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԱՌ ԻՍ ԼՈՒՅՍ ԾԱԳԵԱ:


Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված վավերագրական նյութերը, մասունքները վերհանում են XX դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մանրամասները և արտացոլում են միջազգային հանրության վերաբերմունքը:

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի-կիրակի՝ 11:00-16:00

Երկուշաբթի` փակ 

Մուտքը անվճար է:


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Հայերեն - 2000 դրամ

Օտար լեզուներ - 4000 դրամ


Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8
+37410 390 981