ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Ռուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները։
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) ստեղծվել է 1980 թվականին՝ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անհատական հավաքածուի հիման վրա։ Այցելուների համար թանգարանը բացվել է 1984 թվականին։ Արամ Աբրահամյանը, փայլուն վիրաբույժ-կլինիկաբանի և գիտնականի իր գործունեությունը զուգորդելով արվեստի հանդեպ ջերմ սիրո հետ, ստեղծել է արժեքավոր հավաքածու։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Թանգարանի հավաքածուն ներառում է ռուս նկարիչների ավելի քան 350 աշխատանք, որոնք ներկայացնում են գեղանկարչություն, գծանկար, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ներկայացված են դարաշրջանի ականավոր արվեստագետները և արվեստի առաջատար խմբերը:
Իսահակյան փող. 38
+37410 560 331