ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԼԱ ԲՈՀԵՄ


2025


Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան

Ֆրանսահայ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Լա Բոհեմ» հուշարձանը գտնվում է Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց։

«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Արձանը չունի պատվանդան, կառուցված է ձեռքերի վրա: Ձուլված է բրոնզից, պատրաստման համար օգտագործվել են նաև մարմար և կարմիր էմալ:

Բարձրությունը  3,35 մ: 


Շառլ Ազնավուրի անվան հրապարակ