ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Կենտրոնական բանկի այցելունների կենտրոն
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նպատակը ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է:
ՀՀ
կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ընդունվել է 2007 թվականին՝
հաշվի առնելով եվրոպական երկրների կենտրոնական բանկերի լավագույն փորձը և մեր երկրի
առանձնահատկությունները: Կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝
ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության
և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ կենտրոնական բանկի պատմական շենքում: Կենտրոնում ցուցադրվում են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների և ֆինանսական կայունությունը, ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ:
Կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների
ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ
հատուկ խմբերի համար:
Կենտրոն հիմնականում այցելում են դպրոցականներ
և ուսանողներ, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական 2-3 անգամ, մինչև
35 հոգանոց խմբերով: Կենտրոն կարող են այցելել նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված
են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ:
Կենտրոնն
ունի հետևյալ կառուցվածքը.
- Հայաստանի
դրամաշրջանառության պատմություն
- Հայաստանի
Հանրապետության արժույթ
- Դրամանիշների
/ թղթադրամների ստեղծման գործընթաց
- Դրամի պաշտպանական
հատկանիշներ
- Դրամանենգությունը
հանցանք է
- Վճարահաշվարկային
համակարգեր և վճարային քարտեր
- Դրամավարկային
քաղաքականություն
- Միջազգային
պահուստների կառավարում
- Ֆինանսական
համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար,
ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն, Ավանդների հատուցումը
երաշխավորող հիմնադրամ
- Բաց գրադարան
- Խաղասրահ
- Կինոսրահ
- Վաճառասրահ
Կենտրոնի
տարածքը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների համար:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երկուշաբթիից
ուրբաթ՝ 09:30-17:30
ՄՈՒՏՔ
Մուտքը՝ անվճար
ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, անգլերեն,
լեզուներով:
Այցելություն կարող եք ամրագրել հետևյալ հղումով՝ https://visitorcentre.cba.am/hy