ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՈՐՍ


2009-2024


Քանդակագործ՝ Հակոբ Հակոբյան

«Որս» քանդակ տեղադրված է Երևանի Թումանյանի անվան այգում:

Ստեղծագործական երկար տարիների ընթացքում Հակոբ Հակոբյանին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը:

1980-ական թվականներից հեղինակը հրապուրվել է քանդակներով, աշխատանքային գործիքներից ստեղծել է աննախադեպ կոմպոզիցիաներ: Մասնավորապես՝ 2000-ականներին է ընդլայնվել Հակոբ Հակոբյանի մանրաքանդակների պատկերագրությունը՝ ավելի ընդգրկուն ներկայացնելով մարդկային էությունն ու կենդանություն հաղորդելով քանդակին: Այդ շարքից է «Որս» քանդակը, որի բրոնզե հորինվածքն այդ տարիների տիպական գործերից է: Պլաստիկական միջոցներով նա ներկայացնում է մարդկային էությունը՝ տագնապի և լարվածության մթնոլորտում բացահայտելով իր հերոսներին:

Քանդակագործ Համլետ Մատինյանը Հակոբ Հակոբյանի «Որս» գիպսե քանդակը մարմնավորել է բրոնզի մեջ: Քանդակի բարձրությունը 2.25 մետր է:


Հովհաննես Թումանյանի անվան այգի