ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ

Card image cap

ՀԱՍԻՍ


ՀԱՍԻՍ-ը հայկական բրենդ է, որի նպատակն է նորովի մատուցել հայ մշակույթի գանձերը, թանգարանային նմուշների դրվագները, համաշխարհային կերպարվեստի գործերը՝ կիրառական աքսեսուարների տեսքով՝ շարֆեր, պայուսակներ, զարդեր, հագուստ։
Ըստ լեգենդի՝ ուրարտական Հասիս թագուհին (մ.թ.ա. VII դար) 12 արու զավակ է պարգևում Արգիշտի II արքային՝ երեք անգամ քառյակ լույս աշխարհ բերելով: Արքան որոշում է իր երջանկությանը հաղորդակից դարձնել նաև ժողովրդին և այդուհետ երկվորյակ ծնած յուրաքանչյուր կնոջ 12 արծաթադրամ ընծայում։
Այս լեգենդը ոգեշնչել, իմաստ և բովանդակություն է հաղորդել ապրանքանիշին` ստեղծելով կարգախոսը.

ՀԱՍԻՍ`սիրո և երջանկության արքայական ընծա։


Բաղրամյան պող. 69, #6
+374 (11) 599-555; +374 (41) 599-555