ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ


1950 թ.


Պետցուցիչ՝ 1.6.127

 Ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան

Գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Նորագյուղ թաղամաս տանող ավտոճանապարհի հատման հատվածում՝ Հրազդան գետի աջափնյա բարձունքին:

Կառուցվել է 1950 թ., ի նշանավորումն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին (ճարտարապետ՝ Արշավիր Մինասյան):

Հուշարձանի հարևանությամբ՝ փոքր-ինչ ներքև, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2005 թ. տեղադրվել է խորհրդային նավատորմի հայ ծովակալ, ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Հովհաննես Իսակովի հուշարձանը (ճարտարապետ՝ Լևոն Մկրտչյան, քանդակագործներ՝ Գևորգ Գևորգյան, Ռոբերտ Բալայան): Քանդակը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտից:

Բարձրությունը 6 մ է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Իսակովի պող.