ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՆՈՐ ԱՐԱԲԿԻՐ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ - ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
1985
Պետ․ ցուցիչ՝ 1․3․6
Ճարտարապետ՝ Գառնիկ Ղամբարյան
Հուշահամալիրը
գտնվում է Արաբկիր զբոսայգում: Սրբատաշ բազալտե հուշահամալիրի կենտրոնում վեր է խոյանում
Հայաստանի վերածնունդը խորհրդանշող 20 մ բարձրությամբ սլացիկ կոթող, որի երկու կողմից
բարձրանում են զանգվածեղ քարե «թևեր»: Առջևում ջրավազանն է: Հուշահամալիրի ձախ կողմում՝
ուղղանկյուն հարթակի վրա, տեղադրված են 10 մ բարձրությամբ մետաղյա թռչնաքանդակներ,
որոնք կործանված և վերածնված Արաբկիրի խորհրդանշաններն են։
Արաբկիր զբոսայգի