ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՎԻՇԱՊԱՔԱՐ
Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կես
Վիշապաքարը
գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի եզրով ձգվող պուրակում: Տեղադրված
է ուղղանկյուն հիմքով երկաստիճան պատվանդանի վրա: 1909 թ. հայտնաբերել է ռուս գիտնական
Յակով Սմիռնովը՝ Գեղամա լեռներում, Վանքի լճի (Թոխմախան գյոլ) մոտ: Երևան է տեղափոխվել
1976 թ.: Դեպի վեր լայնացող քառակող կոթող է՝ զոհաբերված ցլի բարձրաքանդակով: Մոխրագույն
բազալտից է: Ունի 3,5 մ երկարություն:
Վիշապաքարերը
հնագույն մշակույթի բացառիկ և արժեքավոր քարակոթողներ են, որը բնորոշ է միայն Հայկական
լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների
ակունքների մոտ և խորհրդանշել տարերքի ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն:
Այս
կոթողներն իրենց մեծության համար կոչվել են վիշապներ կամ աժդահաներ, որի հետևանքով
դրանց վրայի քանդակներն ու պատկերները իմաստավորվել են իբրև օձերի և վիշապների պատկերներ:
Վիշապ
կոչվող քարակոթողները հնագույն մշակույթի բացառիկ և արժեքավոր հուշարձաններ են՝ բնորոշ
միայն Հայկական լեռնաշխարհի բնիկներին, և զուգահեռներ չունեն նրա սահմաններից դուրս: