ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ԶՎԱՐԹՆՈՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ


1981


Պետ. ցուցիչ՝ 1.5.7
Ճարտարապետներ` Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Լևոն Չերքեզյան, Ժորժ Շեխլյան
Կոնստրուկտոր` Սերգեյ Բաղդասարյան
Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985

Նախկինում՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

 

Գտնվում է Երևանից 15 կմ արևմուտք՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մերձակայքում:

Հիմնադրվել է 1961 թ.՝ «Արևմտյան» անունով: «Զվարթնոց» է վերանվանվել հետագայում: Նոր շենքը նախագծվել է 1974 թ., շահագործման է հանձնվել 1981 թ.: Կառույցի հեղինակները 1985 թ. արժանացել են Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

«Զվարթնոց» օդանավակայանը կառուցվել էր միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Այդ շրջանում Խորհրդային Միությունում նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվան և Կիևը։ Մեկ տարի գործելուց հետո Հայաստանի քաղավիացիայի վարչությունը ռեկորդ է սահմանել՝  տեղափոխելով 2.5 միլիոն ուղևոր:

Օդանավակայանն իր ծավալատարածական հորինվածքով, տպավորիչ համաչափություններով, ճշգրիտ երկրաչափական ու գեղագիտական ակցենտով ձուլված է տեղանքին՝ կազմելով նրա անբաժանելի մասը:

Հորինվածքը կազմված է մեկը մյուսի մեջ տեղադրված երկու հատած կոնից: Փոքր կոնից վեր է խոյանում 60 մ բարձրությամբ աշտարակը, որի վերին մասում տեղակայված են օդանավակայանի դիսպետչերական մասը և ռեստորանը: Արտաքին ծավալում (երկրորդ մակարդակ) մեկնող ուղևորների սպասասրահն է: Կենտրոնում ծառայողական սենյակներն են: Առաջին մակարդակում ժամանող ուղևորների սրահն է: Իբրև շինանյութ օգտագործվել են երկաթբետոն և ապակի:

«Զվարթնոց» օդանավակայանը խորհրդահայ մոդեռնիզմի ճարտարապետության նվաճումներից է և արժանացել է մասնագիտական բարձր գնահատականի, իսկ դրա նախագիծը բազմիցս ընդգրկվել է XX դարի ամենահետաքրքիր ճարտարապետական կառույցների շարքում։


Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան