ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԲԱՆՎՈՐ ԵՎ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ


1956


Պետ. ցուցիչ՝ 1.6.67.1

Քանդակագործ՝ Երվանդ Քոչար

Բրոնզաձույլ քանդակը ներկայացնում է մեջք մեջքի տված բանվորին ու կոլտնտեսուհուն, որոնք աջ ձեռքերը վեր պարզած, գլխավերևում ջահ են պահում` կազմելով միասնական խորհրդանշանական կերպար (2004 թ. ջահն այլևս չկա): Ընդ որում, միաձույլ են միայն նրանց մեջքերը, իսկ դիմային կողմերից դրանք պլաստիկորեն առանձնացված են: Կոլտնտեսուհին ծոծրակի վրա հանգուցված գլխաշորով է` հագին թեթև, պարզ զգեստ, որն ընդգծում է մարմնի ձևերը: Դիմագծերը կոպիտ են: Ձախ ձեռքով նա պահում է խնձորներով ծանրաբեռնված ճյուղը, ոտքերի մոտ խաղողով զամբյուղն է՝ կոլտնտեսական աշխատանքի խորհրդանիշները: Տղամարդը պատկերված է կարճ թևքերով վերնաշապիկով, ձախ ձեռքը գոտկատեղին: Ձախ ոտքը հենել է մեխանիզմին, ոտքերի տակ մուրճն է՝ բանվորի աշխատանքի խորհրդանիշը:


Գևորգ Քոչարի փողոց