ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Կարեն Դեմիրճյանի թանգարան
Կարեն Դեմիրճյանի թանգարանը ցուցադրում, ուսումնասիրում և հավերժացնում է հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը:
Կարեն Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է
2001 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարության N9 որոշմամբ:Թանգարանում կազմակերպվում են գիտաժողովներ,
հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների
հետ:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կարեն Դեմիրճյանի թանգարանում ներկայացված են Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի՝ 1960–1990 թթ. պատմության հիմնախնդիրները: Թանգարանում ցուցադրվում են Կ. Դեմիրճյանի աշխատանքային օրագրերը (ձեռագիր), պետական պարգևները, ձեռագիր հուշագրությունները, անձնական իրերը, ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղարի աշխատասենյակի կահույքը:
Առանձնակի ուշադրության է արժանի Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդում:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երկուշաբթիից շաբաթ՝ 11:00-17:00
ՄՈՒՏՔ
Մուտքը՝ անվճար