ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ


2013


Գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Շիրակի փողոցի առաջին և երկրորդ նրբանցքների միջև ընկած բնակելի հատվածում։ Բարեկարգվել է 2013 թ՝ հիմնվել է ջրավազանով, սալապատ անցուղիներով զբոսայգի, որն անվանակոչվել է ի հիշատակ ՀՀ ազգային հերոս, Անկախության բանակի հիմնադիրներից Մովսես Գորգիսյանի անունով։ 2014 թայստեղ տեղադրվել է հերոսի մարմարե կիսանդրին (քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան)։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թ․ հուլիսի 8-ին։


Շենգավիթ վարչական շրջան