ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 1 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.11.2

Գտնվում է Դալմայի այգիների հյուսիսային մասում՝ մեղմաթեք հարթության վրա, բրոնզ-երկաթեդարյան դամբանաթմբից ոչ հեռու։

Կառուցվել է XIX դարում, երբ Երևանի վերջին պարսից սարդար Հուսեյն Ղուլի խանի (1807–1828) օրոք վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, զարգացել են խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ։

Արևելք-արևմուտք ուղղությամբ ձգված, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ և կիսաքանդ կառույց է։ Պահպանվել է կիսաշրջանաձև թաղի մի մասը։ Պատերին պահպանվել են կավածեփի հետքեր, հարավային պատում՝ փոքր խորշեր։ Մուտքը, հավանաբար, գտնվել է հյուսիսային պատի արևմտյան հատվածում։

Ներսը լցված է փլատակներով։ Արևելյան կողմից նկատվում են կցակառույցի մնացորդներ։ Կառուցված է անմշակ քարերից, իսկ թաղը՝ բազալտի և կարմիր տուֆի՝ աղյուսաչափ քարերի համադրությամբ։

Հայտնի է, որ հնձանները հաճախ օգտագործվել են նաև որպես մառաններ, և հնարավոր է, որ այս կառույցը նույնպես ծառայել է այդ նպատակին։


Դալմայի այգիներ