ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՇԵՆՔ


1949-1950


Պետ. ցուցիչ` 1.6.164
Գլխավոր մասնաշենքի հեղինակ՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյան
Երկրորդ մասնաշենքի հեղինակ՝ ճարտարապետ Մ. Ռուստամյան
Պատվիրատու` Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտե

Նախկինում՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՇԵՆՔ

 

Գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում: Հիմնական մասնաշենքը նախագծվել է 1946-1947 թթ., կառուցվել է 1949-1950 թթ.՝ որպես Կենտկոմի վարչական շենք: Ճարտարապետը 1967 թ. վերակառուցել է ճաշարանի մասնաշենքը՝ ավելացնելով մեկ հարկ, որը 1982 թ. ավարտել է ճարտարապետ Հ. Դոխիկյանը, կապելով այն հիմնական մասնաշենքի հետ:

Կենտկոմը զբաղեցրել է շենքը մինչև 1991 թ.: Նույն տարվա մայիսից այն հատկացվել է ՀՀ Գերագույն խորհրդին (այժմ՝ ՀՀ Ազգային ժողով):

2006-2009 թթ. Ազգային ժողովի հիմնական մասնաշենքին կից կառուցվել է 2-րդ մասնաշենքը: Նախագծում փորձ է արվել այդ մասնաշենքի ճարտարապետությունը հարմարեցնել հիմնականի հետ և դրանց միասնությունը դարձնել համահունչ:

Հիմնական շենքը կառուցված է բաց դեղնավուն սրբատաշ ֆելզիտից, միդիս շարվածքով։ Երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ բետոնակառույց է՝ երեսապատված հիմնական մասնաշենքի ֆելզիտային տուֆի գույնի և որակի քարերով: Ներքին տարածությունների հարդարման համար օգտագործվել են բարձրորակ փայտն ու արհեստական շինանյութերը: Ճակատներում կիրառված են հարդարման բազմապիսի միջոցներ. բացվածքները եզերված են հայկական ճարտարապետության ավանդական զարդանախշերով: Կենտրոնական ճակտոնի վրա մինչև 1991 թ. եղել է Վ. Ի. Լենինի կիսադեմի հարթաքանդակը, որը հետագայում փոխարինվել է ՀՀ պետական զինանշանի քանդակով:

Շենքն առջևից չորս, իսկ ետևից հինգհարկանի է։ Շենքը խորհրդահայ ճարտարապետության լավագույն վարչական կառույցներից է, աչքի է ընկնում մոնումենտալությամբ, արտահայտչականությամբ, ֆունկցիոնալ նպատակահարմարությամբ, ազգային և դասական ճարտարապետության ավանդույթների օգտագործմամբ:

2019 թ. բրիտանական «Independent» թերթը ՀՀ Ազգային ժողովի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների կառույ


Բաղրամյան պող. 19