ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՁՈՐԱԲԵՐԴ


Մ.թ.ա. II հազ.


Պետ. ցուցիչ՝ 1.3.1


Գտնվում է Քեռու փողոցում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր հրվանդանին՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքից մոտ 500 մ արևմուտք՝ խիտ կառուցապատված միջավայրում: Ոչ մեծ բերդշենը միջանկյալ կայան է եղել բրոնզեդարյան Կարմիր բերդ և Ծիծեռնակաբերդ ամրոցների միջև: Հրվանդանի հյուսիսային և հարավային բարձունքների վրա և դրանց միջակայքի գոգավոր իջվածքում բնակատեղին է, որտեղ պահպանվել են պարիսպների ու շինությունների մնացորդներ: Հարավային գագաթին ուղղանկյուն հատակագծով կոթողային կառույց է, որի 2 մ հաստությամբ պատերը շարված են զանգվածեղ որձաքարերից՝ քարահողային լիցքով։

Բերդշենից ներքև՝ Հրազդան գետի ձախ ափին՝ գետի հունից մոտ 80 մ  բարձրության վրա «Նոր Արաբկիր-1» («Ձորաբերդ-1») քարայր-կացարանն է (մթա II հազարամյակ, մթ XIV-XVII դդ., պետ. ցուցիչ՝ 1.3.1.1):

1975 թ. հետազոտել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար՝ Բենիկ Երիցյան): Հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) իրեր, ոսկրե հերուն, ավազաքարից պատրաստված կոկիչ, ուշ միջնադարյան կոպիտ ու ջնարակապատ թասերի և երկաթե գործիքի բեկորներ:

 


Քեռու փող.