ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Արամ Մանուկյան
Քանդակագործ՝ Դ. Մինասյան
Նյութ՝ Բազալտ
Տարեթիվ՝ 2018
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայր Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է 2018-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Արամ Մանուկյանը եղել է պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, ՀՀ կառավարության անդամ, Երևանի նահանգի դիկտատոր: Նրան բնորոշում էին որպես իրատես ու շրջահայաց, կազմակերպչական բացառիկ ձիրք ունեցող, անկոտրում կամքի տեր պետական գործիչ, որը վարում էր համեստ կենցաղ և իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ուներ: