ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2018
Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան
Հայաստանի առաջին հանրապետության
պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի
նախարար, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանի բազալտե
հուշարձանը տեղադրված է Հանրապետության հրապարակի
մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում: Տեղադրվել է 2018-ին՝
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ: