ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՆԱՆՍԵՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ


2004


Քանդակագործ՝ Գևորգ Մշեցի

«Նանսենյան անձնագիր» հուշարձանը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում՝ Նանսենի անվան այգում։ Այն կարմիր տուֆից է, պատկերված է նանսենյան անձնագիրը, որը Առաջին համաշխարհային պատերազմից հետո շնորհիվ նորվեգացի նշանավոր բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի տրվել է  փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց։ Այն Նանսենի դիմանկարով նամականիշ է, որը գերբի փոխարեն ամրացվել է անձնագրերում։ Հայոց ցեղասապնությունից փրկված շուրջ 320 հազար հայեր ևս ստացել են Նանսենյան անձնագիր։


Ֆ. Նանսենի փողոց 4/4