ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՐԱԶԴԱՆԻ ՄԵԾ ԿԱՄՈՒՐՋ (ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ)
1956 թ․
Պետ․ ցուցիչ՝ 1․3․4
Ճարտարապետ՝
Գրիգոր Աղաբաբյան
Կառուցված է Հրազդան գետի վրա՝
նախկինում գոյություն ունեցած հին կամրջի տեղում։ Քաղաքաշինական կարևոր հանգույց է,
որը, լինելով Կիևյան փողոցի շարունակությունը, քաղաքի կենտրոնը կապում է Արաբկիր, Աջափնյակ,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին։ Կառուցվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ (1950-1959 թթ.), ԽՍՀՄ Շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ
Գրիգոր Աղաբաբյանի նախագծով: Կոնստրուկտորներն են Ս. Հովնանյանը, Վ. Փինաջյանը, Ս.
Դուրգարյանը, Ն. Սլավինսկին:
Երևանի ինժեներական խոշորագույն կառույցներից է, երկաթբետոնե կոնստրուկցիաներով իրականացված միաթռիչք հորինվածք, որի երկարությունը 364 մ է, լայնությունը՝ 26 մ, թռիչքի բարձրությունը՝ 58․3 մ։ Անվտանգության նպատակով տեղադրված զանգվածեղ բազրիքները ձուլված են թուջից։ Նախատեսված է երկկողմ երթևեկության համար:
1981 թ. երթևեկելի մասը վերակառուցվել է, 2005 թ. կատարվել են նորոգման աշխատանքներ։
Կամրջից հոյակապ տեսարան է բացվում դեպի Հրազդանի կիրճը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան