ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀԱՅ ԵՎ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2009


Քանդակագործներ՝ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններ

Ճարտարապետ՝ Լևոն Մկրտչյան

Նկարիչ՝ Սերգեյ Մկրտչյան


Հուշարձանը գտնվում է Երևանյան լճի ափին: Այն հայ ժողովրդի երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի և Մերձավոր Արևելքի արաբական աշխարհին՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին օգնություն ցուցաբերելու համար:

Ճարտարապետական հորինվածքով եռամաս է՝ արծիվ, բուրգ և Սիրիայի տարածքի պատկեր: Արծվաքանդակը խորհրդանշում է ժողովրդի կամքն ու ոգու ուժը, բուրգը՝ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի վերծնունդը և նոր կյանքի հնարավորությունը Սիրիայում և արաբական մյուս երկրներում։ Սիրիայի տարածքի պատկերումը խորհրդանշում է այդ երկրի և արաբական աշխարհի տարբեր անկյուններում հաստատված հայորդիներին, ինչպես նաև հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը։

Հուշարձանի արևմտյան ճակատին փորագրված է «1915», պատկերված է թռչունների երամ: Հյուսիսարևմտյան կողմում տեղադրված երեք սալիկների վրա հայերենով, արաբերենով, անգլերենով արձանագրված է՝ «ԵՐԱԽՏԻՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԷՆ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ»: Հարթակի ձախ կողմում նստարան է, որի վրա երեք լեզվով փորագրված է՝ «Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱԼԱԹԵԱՆԻ» (Կառուցումը նախաձեռնող Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչն է) Հուշակոթողը կառուցված է Արմավիրի կարմիր տուֆից: Բարձրությունը 12 մ է:

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականին:


Երևանյան լիճ