ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Երևանի մայր եկեղեցին է՝ կառուցված 1996–2001 թթ., ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:


Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Նախագծող-ինժեներներ՝ Հովհաննես Մերոյան, Յուրի Դալլաքյան
Հովանավորներ՝ Լուիզ-Սիմոն և Ռիչարդ Մանուկյաններ,  Նազար և Արտեմիս Նազարյաններ,  Գևորգ և Լինդա Գևորգյաններ,  Էդուարդո Էոռնեկյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Օղակաձև զբոսայգու հարավարևելյան մասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց՝ բարձրադիր վայրում:  

Այս համալիրային կառույցը բաղկացած է եկեղեցուց, Հայաստանում 301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակած  Հայոց Տրդատ Արշակունի թագավորին և Աշխեն թագուհուն նվիրված մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից: Ոնի նաև վանատուն:

Եկեղեցում են պահվում Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց բերված Հայոց առաջին քահանայապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որոնք Ամենայն Հայոց կաթողւկոս Գարեգին Բ-ին է հանձնել Հռոմի Հովհաննես Պողոս II պապը 2000 թ. նոյեմբերի 11-ին, Վատիկանում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Ռիչարդ և Լուիզ-Սիմոն Մանուկյանների նվիրատվությամբ՝ ի հիշատակ ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյանների: Երկու մատուռները կառուցվել են Նազար և Արտեմիս Նազարյանների, Գևորգ և Լինդա Գևորգյանների, իսկ զանգակատունը՝ Էդուարդո Էռնեկյանի նվիրատվություններով:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և նման չէ միջնադարյան հայկական եկեղեցիներին:


Երվանդ Քոչար փող.
+37410 543 332