ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆԻ


2003 թ.


Պետցուցիչ՝ 1.1.17

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Էստոնական և Առաքելյան փողոցների խաչմերուկի հարավարևմտյան հատվածում` բնակելի կառուցապատման մեջ:

Կիսանդրի է՝ կանգնեցված ի հիշատակ Հայոց ցեղասպանություն վերապրած հայ վրիժառու, ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Նեմեսիս» գործողության մասնակից, ՀՅԴ անդամ Սողոմոն Թեհլերյանին (1896-1960), ով 1921 թ. մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում դեմ առ դեմ դուրս գալով սպանել է երիտթուրքական կառավարության ներքին գործերի նախարար և 1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային: Դատավարության ժամանակ ներկայացված ցեղասպանության անհերքելի փաստերի առկայության հիման վրա, ինչպես նաև՝ Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշման տակ Բեռլինի դատարանը նույն տարվա հունիսի 2-ին արդարացրել նրան:

Կիսանդրին կերտված է միակտոր բազալտից: Դիմային կենտրոնական հատվածում արձանագրված է.

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Շինարարների փող.