ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԼԵՌՆԵՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
1984
Պետ. ցուցիչ՝ 1.6.207
Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան
Արձանախումբը
գտնվում է Երևանի Արաբկիր
վարչական շրջանում՝ Մերգելյանի պուրակում։ 1984-2024 թվականներին գտնվել է «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակում: «Լեռնեցիների
պարը» խմբակային հորինվածքում ներկայացված են վեց հոգի՝ չորս տղամարդ և երկու կին:
Նրանք քանդակված են մեկ շարքով, իրար ձեռք բռնած, ուս ուսի տված, գլուխները բարձր:
Պարողներից երեքը կերտված են թռիչքի պահին: Նրանց խրոխտ կերպարները հայոց լեռների պես
ուժեղ են ու հաստատակամ, իսկ պարը՝ հաղթական: Արձանախումբը կերտված է պղնձից, հագուստներն
ընդգծված են սուր կտրվածքներով: Քանդակն աչքի է ընկնում կատարման բարձր վարպետությամբ:
Մերգելյանի զբոսայգի