ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ


1985


Պետ. ցուցիչ՝ 1.3.14

Քանդակագործ՝ Վահե Հարությունյան

Ճարտարապետներ՝ Արմեն Աղալյան, Գրիգոր Գրիգորյան

Հին հայոց հեթանոսական դիցարանի քաջության, ամպրոպի, ռազմի աստված Վահագնի հուշարձանը գտնվում է Վաղարշյան փողոցի N 12 շենքի բակում: Ավանդության համաձայն նա մենամարտի է բռնվել խավարը մարմնավորող վիշապների հետ, որտեղից էլ ստացել է Վիշապաքաղ մականունը։          
Պղնձե քանդակը կանգնեցված է քարաբեկորներից ստեղծված պատվանդանի վրա և տեղադրված է քառակուսի (8,0 × 8,0 մ) հատակագծով բազալտե փոքր ջրավազանի մեջտեղում: Վերջինս իր հերթին միանում է մեկ ուրիշ, ավելի ցածր մակարդակով ուղղանկյուն, բազալտե ջրավազանին: Շատրվանները տեղադրված են ներքևի ջրավազանի մեջտեղում: Վահագնը կերտված է վիշապի հետ մարտի պահին: 


Վաղարշյան փողոց 12