ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1965
Պետ. ցուցիչ՝ 1.5.15
Ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան
Քանդակագործ՝ Արա Հարությունյան
Հայոց
ցեղասպանության 50-ամյակին նվիրված հուշարձանը գտնվում է Գաջեգործների և Նուբարաշենի
փողոցների հատման վայրում: Հորինվածքը ներառնում է սալապատված հարթակին տեղադրված բազալտե
կոթողը (բարձրությունը՝ 2.40 մ) և ուղղանկյուն ծավալ ունեցող ցայտաղբյուրը: Կոթողի
վերին մասում հավերժության նշանով արծվի հարթաքանդակն է՝ վերածնված և հարատևող Հայաստանի
խորհրդանիշը: Նրանից ներքև արձանագրված է՝ ՌՋԺԵ:ԹՎ (1915): Կոթողի կողային նեղ մակերևույթին
փորագրված է՝ ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆՈՒ ՀԻՍՈՒՆ-ԱՄՅԱԿԻՆ ԹԱՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ. 1915-1965:
Գաջեգործների փողոց