ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐ
«Միրզոյան» գրադարանը առաջին գողծող ֆոտոգրադարանն է ողջ տարածաշրջանում: Այն հիմնադրվել է 2014թ.-ին Կարեն Միրզոյանի կողմից, ով ճանաչված վավերագրական լուսանկարիչ է։ Ֆոտոգրքերի առաջին մասը նա նվիրաբերել է գրադարանին՝ օրինակ դառնալով բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենային գրքեր բերել գրադարան։
Օգտագործելով այս մոտեցումը՝ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից սկսեցին գրքեր նվիրաբերել գրադարանին։
Ի սկզբանե, հիմնադրի նպատակն էր նպաստել Հայաստանում լուսանկարչության առաջխաղացմանը։ Այդ պատճառով նա ստեղծեց մի վայր, որտեղ լուսանկարչությամբ խորապես հետաքրքրված մարդիկ հնարավորություն կունենային գալ և ծանոթանալ վերջինիս հետ։
Ընթերցասրահն առաջին հարկում է։ Շաբաթը մեկ անգամ այստեղ անցկացվում են լուսանկարչության դասընթացներ։ Բացի պրոֆեսիոնալ լուսանկարիչներից գրադարանից օգտվում են նաև ուսանողներ, արվեստի գործիչներ և զբոսաշրջիկներ։
Գրադարանում տարբեր ժանրերի գրքեր կան, հիմնականում գեղարվեստական և վավերագրական լուսանկարչության։
Երկրորդ հարկում պատկերասրահն է և թեյարանը։ Ամեն ամիս այստեղ կազմակերպվում են վարպետության դասեր, դասախոսություններ և տարբեր միջոցառումներ, որոնք առնչվում են ոչ միայն լուսանկարչության հետ, այլ նաև արվեստի մյուս ճյուղերի։