ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Աշխատանքի Հրապարակ
Աշխատանքի հրապարակը գտնվում է Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների հատման վայրում։ Ճանապարհատրանսպորտային կարևոր դեր է կատարում։ Նախկինում այստեղ էր տեղադրված «Բանվորի» («Փառք աշխատանքին») արձանը, որը կազմաքանդվել է 1990-ական թվականների կեսերին։ Աշխատանքի հրապարակ է անվանվել 1981 թվականից:
Շենգավիթ վարչ. շրջան