ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ԵՎՐՈՊԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ
2001-2007 թթ.
Ճարտարապետներ՝ Նարեկ Սարգսյան և ուրիշներ
Գտնվում է Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում: Կառուցվել է 2001-2007 թթ.: Նախագծի վրա աշխատել է ճարտարապետների հեղինակային խումբը՝ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ:
Անվանակոչվել է Երևանի ավագանու 2019 թ.
մարտի 19-ի որոշմամբ, Եվրոպայի խորհրդի հիմնադրման (1949 թ. մայիսի 5) 70-ամյակի կապակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն: Քաղաքապետ Հայկ
Մարությանը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը:
Շրջանաձև է՝ եզերված բնակելի շենքերով, առևտրի ու
սպասարկման կենտրոններով:
Տարածքի սյուներից մեկին ամրացված է հրապարակի անունը կրող եռալեզվյան
(հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) ցուցանակը՝ «Եվրոպայի հրապարակ»:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան