ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿ
2006
Գտնվում է Սայաթ-Նովայի, Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման հատվածում։
Իբրև
քաղաքաշինական հանգույց՝ ստեղծվել է դեռևս խորհրդային տարիներին և հայտնի էր «Օպերայի
մերձակա հրապարակ» անվամբ։
2006
թ․ Հայաստանում Ֆրանսիայի օրերի
միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Ֆրանսիայի հրապարակ։ Հրապարակի կենտրոնում
2011 թ․ հոկտեմբերի
7-ին տեղադրվել է XIX դ․ ֆրանսիացի
նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լըպաժի արձանը (1887, քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն)՝ ի նշան հայ-ֆրանսիական
բարեկամության և ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ։
Ֆրանսիայի հրապարակ