ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
1924-1926, 1933
Պետ. ցուցիչ՝ 1.6.178.3
Հրապարակն
անվանվել է նշանավոր ֆրանսահայ երգիչ, շանսոնիե, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական
գործիչ Շառլ Ազնավուրի պատվին։ Այն բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի
Հանրապետության անկախության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Շառլ Ազնավուրը։
«Կինոմոսկվա»
կինոթատրոնի հարևանությամբ գտնվող հրապարակը պատմականորեն ձևավորվել է Աբովյան (նախկին՝
Աստաֆյան) փողոցի կառուցապատման արդյունքում։ Այստեղ են գտնվել Սուրբ Պողոս-Պետրոս
եկեղեցին և Զալխանի պարսկական մզկիթը (1649)։ Այն Երևանի առաջին հրապարակներից է և
ներառված է եղել Երևանի 1924 թվականի գլխավոր հատակագծում (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան)։
Հրապարակն
ունի կիսաօղակաձև հորինվածք։ Այն ձևավորվել է կիսաշրջանաձև տեղադրված երկու շենքերով՝
«Կինոմոսկվա» կինոթատրոնով և «Գոլդեն Թյուլիփ Գրանդ Հոթել» հյուրանոցով։
1966
թվականին հրապարակի կենտրոնում կառուցվել է դեկորատիվ ջրավազան՝ խճանկարային ձևավորմամբ
(ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Օ. Խաչատրյան)։ 1984 թվականի նոյեմբերի 20-ին
շահագործման է հանձնվել ջրավազանի շատրվանը՝ 12 համաստեղությունները խորհրդանշող կենդանակերպ
պատկերներով (ճարտարապետ՝ Արսեն Մելիքյան, նկարիչ՝ Վլադիմիր Աթանյան)։
Հրապարակի
ճարտարապետության մեջ օգտագործվել են տուֆը, բազալտը, ապակին, սվաղը և երկաթբետոնը։
1970 թվականին շենքերի արտաքին հարդարանքը երեսպատվել է դեղին ֆելզիտով։