ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2000
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Մեծ
Հայքի թագավորության Արտաշիսյան հարստության նշանավոր տիրակալներից Տիգրան Մեծի (մ.թ.ա.
95-55) հուշարձանը գտնվում է ՀՀ Նախագահի նստավայրի բակի հետնամասում:
Արձանը
տեղադրված է բազալտե, ցածր, սրբատաշ պատվանդանին: Արքան պատկերված է արքայական հանդերձանքով
գահին բազմած, աջ ձեռքում՝ դաշույն: Արձանը մարմարից է, ունի 2,8 մ բարձրություն:
Բաղրամյան պողոտա