ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Գտնվում
է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում՝ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման
հատվածում:
2015
թ. անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի
(1965-1991) անվամբ: Զբաղեցնում է 5,64 հա տարածք։ Բացվել է 2015 թ. սեպտեմբերի 2-ին։
Դեռևս
խորհրդային տարիներին Նոր Նորքի բնակելի թաղամասի սկզբնամասում՝ Գայի պողոտայի եզրին,
ստեղծվել է այգի, որտեղ 1990-ական թթ. ամփոփվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ
զոհված ազատամարտիկների շիրիմները: Հիմնանորոգվել է 2014-2015 թթ: Նոր այգու ստեղծման
հիմքում դրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մի
խումբ ուսանողների կազմած նախագիծը: Բարեկարգման
աշխատանքների ընթացքում կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները,
նորացվել են եզրաքարերը, կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և
բազալտե սալերով, տեղադրվել են տաղավարներ, նստարաններ, կառուցվել է ջրավազան՝ 44 փոքր
շատրվաններով, ցայտաղբյուրներ, թենիսի հրապարակ, մանկական խաղահրապարակներ: Տարբեր
միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Անցկացվել են ոռոգման
նոր համակարգ և լուսավորության նոր ցանց:
Թաթուլ
Կրպեյանի անվան զբոսայգին ապահովված է բնակիչների լիարժեք հանգստի համար անհրաժեշտ
բոլոր պայմաններով: