ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԱՐԱՐԱՏ թանգարան
Բացահայտեք Ձեզ համար զարմանալի մի աշխարհ, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականը, ավանդույթներն ու փորձարարությունը, բնության շռայլությունը և ստեղծագործական կիրքը:
ԱՐԱՐԱՏ
թանգարանն ավելին է, քան ուղղակի վայր: Այն Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից
մեկը՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակը բացահայտելու բացառիկ հնարավորություն է:
Թանգարանը
տեղակայված է Երևանի կոնյակի գործարանի վեհաշուք շենքում, որը պատկերավոր կերպով վեր
է խոյանում քաղաքի արևելյան մուտքի մոտ և համարվում է մայրաքաղաքի ճարտարապետական խորհրդանիշներից
մեկը:
Տարեկան
ունենալով տասնյակ հազարավոր այցելուներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՐԱՐԱՏ թանգարանը
Երևանի ամենահայտնի թանգարաններից է և հանդիսանում է Հայաստանում այցելության ամենասիրված վայրերից մեկը:
ԱՐԱՐԱՏ թանգարան այցելել են տարբեր երկրների ավելի քան 30 նախագահներ, ինչպես նաև մի
շարք քաղաքական գործիչներ, աստղեր և հանրաճանաչ անձինք, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը,
Ջորջ Քլունին, Ջոն Մալկովիչը և շատ ուրիշներ:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Այցելելով
թանգարան` կբացահայտեք ARARAT-ի աշխարհը՝ դարավոր պատմությունը, ստեղծման վարպետությունը
և նոր եզրերը: Շրջայցը ընդգրկում է այնպիսի բացառիկ վայր, ինչպիսին Երևանի կոնյակի
գործարանի հնացման մառանն է, որտեղ տասնամյակներ շարունակ կատարվում է կոնյակի սպիրտների
հնացման գործընթացը: Շրջայցերն ավարտվում են համտեսով, որի ընթացքում ներկայացվում
է ARARAT կոնյակների օրգանոլեպտիկ հարստությունը և համտեսի ծիսակարգի ողջ գեղեցկությունը: