ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ


1980-ական թթ.


Բարեկարգումը՝ ճարտարապետ Գագիկ Հարությունյանի

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը գտնվում է Մաշտոցի և Մարշալ Բաղրամյան պողոտաների, ինչպես նաև Ստեփան Զորյան փողոցի միջև։

Պուրակի կենտրոնում տեղադրված է աշխարհահռչակ նկարիչ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 6 մ բարձրությամբ արձանը (1986, սպիտակ մարմար, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան)։

Պուրակի տարածքում հանգստյան օրերին մշտապես գործում է ժամանակակից նկարիչների աշխատանքների բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի շնորհիվ երևանցիները պուրակը նաև անվանում են «Սարյանի վերնիսաժ»։


Մաշտոցի պողոտա