ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Երևանի
2800-ամյակի այգին վերակառուցվել և շահագործման է հանձնվել 2019 թվականին։
Այգում
տնկվել է 70 բացառիկ ծառատեսակի 250 ծառ։ Կանաչ տարածքը գրեթե կրկնապատկվել է։ Տեղադրվել
են 2800 շիթ ունեցող շատրվաններ, իսկ հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակն
իրականացվել է 7 տեսակի գրանիտե քարերով։
Այգու
կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի հատակագիծը՝
շրջապատված շատրվաններով։ Կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ՝ 45
վերասլաց ջրաշիթերով։ Շատրվանային համալիրի չորս անկյուններում և կենտրոնում տեղադրվել
են բրոնզաձույլ հինգ ջրային արձաններ։
Իտալիայի փողոց 2