ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ


2005 թ.


Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան

Քանդակագործ՝ Արա Շիրազ

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի (Օնիկ Կարապետյան) հուշարձանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Երրորդություն եկեղեցուն հարող «Երիտասարդություն» զբոսայգում:

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թ.: Հեղինակներն են ճարտարապետ Աշոտ Սմբատյանը և գրողի ավագ որդին՝ քանդակագործ Արա Շիրազը:

Բազալտե, բազմաստիճան պատվանդանին տեղադրված է Հ. Շիրազի բրոնզաձույլ արձանը: Բանաստեղծը նստել է ժայռաբեկորին հենված, վեհ կեցվածքով, աջ ձեռքում բացված գիրքն է: Ժայռաբեկորը վերնամասում ավարտվում է Արարատ լեռան քանդակով:  

Հուշարձանի ձախակողմյան թեքահարթակին արձանագրված է.

ԿՅԱՆՔՍ ԳԵՐԻ ՄՆԱՑ ԳՐԻՆ

ԳԵՐԻ ՄՆԱՑ ՔՈ ԵՐԳԵՐԻՆ,

ԱԶԳ ԻՄ, ՍԻՐՏՍ՝ ԵՐԳԻՍ ՄԵՋ ԷԼ

ԳԵՐԻ ՄՆԱՑ ՔՈ ՎԵՐՔԵՐԻՆ…:

 

Հուշարձանի արևմտյան կողմում փորագրված է քանդակագործի անունը՝ ԱՐԱ ՇԻՐԱԶ:

Հուշաքանդակի բարձրությունը 3.2 մ է, ժայռաբեկորի բարձրությունը՝ 4.7 մ:

Հավերժացնում է մեծ բանաստեղծի հիշատակը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Մալաթիա-Սեբաստիա