ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը ներկայացնում է մեծանուն գրող, բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական ուղին:
Սիլվա
Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից
3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է
Սիլվա Կապուտիկյանը:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տուն-թանգարանի հուշային մասը զբաղեցնում է
4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: Ուշագրավ է, որ ականավոր բանաստեղծուհին
ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը,
որն անփոփոխ է մինչ օրս: Ցուցադրության հուշային մասը սկսվում է բնակարանի նախամուտքից,
երկրորդ սրահը բանաստեղծուհու աշխատասենյակ - ննջարանն է, երրորդը՝ հյուրասենյակը: Բանաստեղծուհու կենդանության
օրոք բնակարանը ունեցել է բաց պատշգամբ, որը թանգարանի ստեղծման ժամանակ դարձել է ցուցասրահ
և ներկայացնում է Սիլվա Կապուտիկյանի կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ, հուշանվերներ,
պարգևներ և նրա կյանքի օրոք հրատարակված գրքեր: Սրահում ներկայացված է բանաստեղծուհու
որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 1000 դրամ
Դպրոցականներ, ուսանողներ – 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզուներ – 3000 դրամ