ԹԱՏՐՈՆՆԵՐ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով:
Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմաբլ Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձել է նրա «կարապի երգը»։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվել է նրա անունով՝ Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։
Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը և ուրիշներ:
Խորենացու փ. 18
+37410 580 199