ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ


Ալեքսանդր Թամանյանը հայ և սովետական ​​ճարտարապետ է, Երևանի գլխավոր հատակագծի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի շենքերի հեղինակ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926)։


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն իր տեսակի մեջ միակ մշակութային հաստատությունն է, որտեղ հավաքվել են ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և շինարարական արվեստի պատմությանը, ինչպես նաև հայրենիքում և արտերկրում ստեղծագործող հայազգի ճարտարապետների գործունեությանը վերաբերող նյութեր:

Թանգարանն իրականացնում է Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և հանրահռչակումը, ճարտարապետի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Թանգարանի հավաքածուն ներառում է բազմավաստակ ճարտարապետ-հետազոտողի Ռուսաստանում, Հայաստանում և Իրանում ապրած տարիները լուսաբանող փաստագրական նյութեր, որոնց թիվը հասնում է շուրջ 3000 (հեղինակային նախագծեր, լուսանկարներ և այլ վավերագրեր): 

Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ, դասախոսություններ մշակութային միջոցառումներ: 


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ


Երեքշաբթի - կիրակի՝ 10:00-17:00

Երկուշաբթի՝ փակ 


ՄՈՒՏՔ


Անվճար


ԷՔՍԿՈՒՐՍԻԱ


Անվճար


Կառավարության տուն 3
+37410 524 630