ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ԴԱՎԹԱՇԵՆԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻ


Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: 1996


Եկեղեցին կառուցվել է Դավթաշենի կամրջի հարևանությամբ: Կառուցումը սկսվել է 1996 թ.` Ռուբեն Գևորգյանի հովանավորությամբ: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թ. հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա կաթողիկոսի հայրապետության շրջանում: Առաջին Սուրբ պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թ. ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակի օրը: Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի և հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին:
Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է, կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ սեղանը և ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է Արսեն Փանոսյանը:
Եկեղեցուն կից գործում է ծխական խորհուրդ, որն իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ, կազմակերպում ուխտագնացություններ: Եկեղեցուն կից գործում է Երիտասարդաց միություն:


Սասնա Ծռեր փողոց 12