ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՆՈՐ ՆՈՐՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ


Սուրբ Սարգիս եկեղեցում միաձուլված են Զվարթնոցի, Սուրբ Հռիփսիմեի և Անիի եկեղեցիների ճարտարապետական տարրերը:


1998

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998 թ.: Այն կառուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և  Սարգիս Գաբրիելյանի (Նյու Յորք) նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցմանը նպաստել է նաև ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի քահանա Գառնիկ Հալաջյանը։

Եկեղեցին կենտրոնագմբեթ է` հայկական ավանդական ճարտարապետությամբ: Կառույցում ներդաշնակ միաձուլված են Զվարթնոցի, Սուրբ Հռիփսիմեի և Անիի եկեղեցիների ճարտարապետական տարրերը: Տուֆով երեսպատված գեղեցիկ համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց և զանգակատնից: 

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով: Բացվել է 2000 թվականի փետրվարի 19-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին։

Եկեղեցու Սուրբ սեղանի Սուրբ Աստվածածնի նկարի հեղինակը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն է: Եռահարկ եկեղեցու գլխավոր գմբեթի բարձրությունը 23 մետր է: Աղոթասրահը բազմանկյուն է և լուսավոր՝ 328 քմ ընդհանուր մակերեսով: Աղոթասրահի սյուներն ավարտվում են Քրիստոսի 12 առաքյալներին խորհրդանշող բարձրաքանդակներով: Խորշերը մոմավառության համար են: 

Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործում է կիրակնօրյա դպրոց:


Գալշոյան փող. 46