ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Աստվածածին եկեղեցին 20-րդ դարասկզբին կառուցված Երևանի հայտնի եկեղեցիներից է:
Երևանի
Նորք-Մարաշ վարչական շրջանի բարձունքին կանգուն է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին,
որը նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս: Այն գտնվում էր Երևանի նշանավոր ձեռնարկատեր
Տեր-Ավետիքյանների ամառանոցային այգու կողքին: Եկեղեցին Նորքի այլ հուշարձանների հետ
ավերվել էր 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ: 20-րդ դարասկզբին եկեղեցին կառուցվել
է Տեր-Ավետիքյան եղբայրների միջոցներով: Մարիամ Աստվածածնի տոներին եկեղեցի էին այցելում
բազմաթիվ ուխտավորներ ոչ միայն Նորքից, այլև հարակից բնակավայրերից:
1990
թ. ապրիլից Նորքի բնակիչները, Նորք-Մարաշ հայրենակցական միության հանգանակած միջոցներով
ձեռնամուխ եղան եկեղեցու վերակառուցմանը: 1995 թվականից եկեղեցին գործում է:
Արմենակ Արմենակյան փող.