ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
ՄԱԼԱԹԻԱՅԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նվիրված է Արցախյան ազատամարտում ընկած հերոսների և նահատակված մալաթիահայերի հիշատակին:
1991
1927
թ. Խորհրդային Հայաստան են գաղթում բազմաթիվ հայեր Փոքր Հայքի Մալաթիա քաղաքից՝ հիմնելով
Երևանի Նոր Մալաթիա թաղամասը: 1960-ականներին թաղամասում կառուցվում է 1915 թ. Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-այգին, որի հարևանությամբ տարիներ
անց կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը նման է պատմական Մելիտենեի
(Մալաթիա) գլխավոր եկեղեցուն:
Եկեղեցու կառուցման ժամանակ Փոքր Հայքի Մալաթիա նահանգից բերված հող է խառնվել պատի
շաղախին:
Եկեղեցու
կառուցումը սկսվել է 1991 թ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք: Այն նվիրված
է Արցախյան ազատամարտում ընկած հերոսների և նահատակված մալաթիահայերի հիշատակին: Եկեղեցին
գործում է 1998 թվականից:
Սեբաստիա 34